Rounded Rectangle:

Ծնվել է 1951թ.-ին Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում բանվորի ընտանիքում: 1958-68թթ.-ին սովորել է Եղվարդի թիվ 1միջնակարգ դպրոցում:1968-72թթ.-ին ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը:1972-74թթ.-ին աշխատել է Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:1974թ.ից առ այսօր աշխատում է Նոր Հաճնի թիվ 1 միջնակարգ դպրոցում:Աշխատանքային տարիների ընթացքում արժանացել է ավագ ուսուցչի, այնուհետև մեթոդիստ-ուսուցչի կոչմանը:Կրուպսկայայի անվան մրցանակի դափնեկիր է:2000թ.-ից ստանձնել է դպրոցի տնօրենի պատասխանատու և նվիրված աշխատանքը:Սիրված և հարգված է բոլորի կողմից:Լավ ընկեր է, բարի խորհրդատու, սիրված ղեկավար...

Ծնվել է 1946թ.-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում`ծառայողի ընտանիքում:Սովորել է տեղի թիվ 2 միջնականգ դպրոցում, այնուհետև ընդունվել Շուշիի մանկավարժական ուսումնարան և ավարտել գերազանց գնահատականներով: 1965թ.-ին ընդունվել է Բաքվի Ախունդովի անվան Պետական Ինստիտուտի դպրոցական բաժինը:1971թ.-ից աշխատում է Նոր Հաճնի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես դասվար, այնուհետև ուսմասվար, իսկ 2000թ.-ից առ այսօր ստանձնել է կազմակերպչական գծով փոխտնօրենի պատվաբեր աշխատանքը: Արժանացել է ժողովրդական կրթության գերազանցիկի և ավագ ուսուցչի կոչման:

Ծնվել է 1945թ.Կրասնոսելսկի շրջանի Օրջոնիկիձե գյուղում (այժմ` Վահան):1965թ. Ընդունվել և 1971թ.ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:1968-76թթ.-ին աշխատել է հայրենի գյուղի դպրոցում:1976թ.-ից առ այսօր աշխատում է Նոր Հաճնի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 8 րդ տարին է, որ աշխատում է որպես դպրոցի փոխտնօրեն ուսումնադաստիարակչական գծով: Շատ է սիրում իր աշխատանքն ու աշակերտներին:Դպրոցը համարում է իր տունը:Երիտասարդ ուսուցիչների ավագ ընկերն ու խորհրդատուն է:Սիրված ու հարգված է բոլորի կողմից:

 

Անահիտ Գևորգի Պողոսյան

(ՏՆՕՐԵՆ)

Զաբելա Սեդրակի Ղարայան

(ՓՈԽՏՆՕՐԵՆ)

Ֆլորա Հովսեփի Բրուտյան

(ՓՈԽՏՆՕՐԵՆ)

 

 

Տնօրինություն

Rounded Rectangle: Իմաստունը նա չէ, ով շատ գիտի, այլ նա, ում գիտելիքներն 
օգտակար են:                                                         Էսքիլես

Ուսուցչի ապրելաձևը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է:

Թոփքինս

Կյանքը ոչինչ չի պարգևում առանց ծանր աշխատանքի ու հուզումների:

Հորացիոս

Ով կարող է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը:

Կուրց